-
19.08.2024|
15:06
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում համաքրիստոնեական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանը զուգահեռ` Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։
-
19.08.2024|
13:31
Առաջին հերթին՝ իրական անվտանգություն։
Այն գալիս է փոխարինելու հենակետներում հերթափոխություն կատարող զինվորներին և սպաներին։
Մինչև 20 հազար զինվորականի կարելի է դուրս բերել սահմանագծում շատ վտանգավոր ծառայությունից՝ նրանց փոխարինելով մեքենայական սարքերով ու ռոբոտներով։
-
19.08.2024|
13:06
Օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Բաքվում է, որտեղ բանակցություններ է վարում Իլհամ Ալիևի հետ։
ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված նյութում ասված է...
-
19.08.2024|
12:36
Այս լուսանկարը միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում եմ նկարել։ Բաղանիս-Այրումից վերև, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր հանձնված տարածքի բարձունքում, ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել...
-
19.08.2024|
12:23
Այն տպավորությունն է, որ մեր աշխարհաքաղաքական շրջապատում տեղի ունեցող լայնամասշտաբ և սրընթաց իրադարձությունները մեզ չեն վերաբերում։
-
19.08.2024|
11:22
ՌԴ-ից շատ արագ արձագանք եկավ մեր «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում տեղ գտած «բռնակցում» տերմինի մասով։ Հետաքրքիր է՝ Պուտինը գիտի՞, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում Ռուսաստանի կայսրությունը ներկայացված է որպես թշնամի երկիր, որպես գաղութարար, որպես հալածող...
-
19.08.2024|
11:19
Հաճախ եմ լսում մեր ժողովրդի մասին պիտակումներ՝ «սա ժողովուրդ չի, իրավունք չունի ապրելու», «էս ժողովուրդը արժանապատվություն չունի», «սա ծախու ժողովուրդ է» և նման վիրավորական արտահայտություններ։
-
19.08.2024|
11:08
Ալեն Դելոնի մասին շատ են գրում` թվարկելով նրա մարդկային օրինակելի հատկանիշները: Գնահատելի է, որ առնական գեղեցկություն կրող այս մարդը նույնքան գեղեցիկ էր իր հոգով...
-
19.08.2024|
11:02
Ինչո՞վ ենք մենք հակադարձում Մերձավոր Արևելքում ու մեր անմիջական տարածաշրջանում նոր լարվածության և պայթյունի վտանգին, բոլոր հարևանների ու հակառակորդների ակտիվ շփումներին, նրանց անդադար բաց ու ստվերային բանակցություններին, Պուտինի այցին Բաքու. հեծանվով, խաշլամայի և բանաստեղծության ֆեստիվալով, արձակուրդից դանդաղ հետ եկող (կամ չեկող) ընդդիմությամբ և ընդհանրապես անելիքի տոտալ չիմացությամբ...
-
19.08.2024|
10:29
Ես չէի թերագնահատի հայերի ներգրավվածությունը ներկա ՌԴ-ի գլոբալ գործընթացներում ինչպես Եվրասիայում, այնպես էլ ԵՄ-ում ու Աֆրիկայում, նաև՝ ԱՄՆ-ում, չնայած ադրբեջանցիների լոբբին էականորեն է ամրապնդվել ՌԴ-ում, բայց վերջը ցույց կտա ով՝ ով է: